Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում հանդիպել են հայ և ադրբեջանցի հանրության ներկայացուցիչները. ՏԱՍՍ

Դեկտեմբեր 24,2021 22:11 Share

2020թ. ավարտից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի հանրության ներկայացուցիչները և քննարկել երկու ժողովուրդների միջև լարվածության մեղմացմանն ուղղված քայլեր: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:

«Մոսկվայում դեկտեմբերի 23-ին և 24-ին տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը հայ և ադրբեջանցի հանրությունների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի  մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև հարաբերություններում լարվածության մեղմացմանն ուղղված հարցեր, պայմանավորվել են շարունակել այդպիսի շփումները 2022թ. սկզբին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել