Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չէ. նա այնտեղ վարձու աշխատող է». Նիկոլ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությանն առնչվող հարցի առիթով

Դեկտեմբեր 25,2021 00:17

«Ասում են՝ ԱԺ նախագահի եղբոր ընկերությունն է, դա ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չէ: ԱԺ նախագահի եղբայրն այնտեղ վարձու աշխատող է»,- առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հարցին՝ կոռուպցիոն ռիսկեր չի՞ տեսնում, որ ՀՀ ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը 834 հազար դոլարի պետպատվեր է ստացել այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ այդ ընկերությունը զբաղվում է ճանապարհների նախագծմամբ ու հարցրեց. «Ենթադրենք ինչ-որ մեկին ասենք՝ այս ճանապարհը նախագծի, կկարողանա՞ նախագծել: Կամ այդ ընկերությունն այդ մարդու՝ ԱԺ նախագահի եղբայր լինելուց առաջ գոյություն ունեցե՞լ է, թե՝ ոչ: Այսօր ՀՀ-ում որակյալ նախագծող ընկերությունների մեծ խնդիր կա: Այդ ընկերությունը որակով է գործ անում, մենք էլ այդ կարգի ընկերություններին փայփայում ենք»:

Տաթև ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031