Լրահոս
Օրվա լրահոսը

Արևշատի գյուղապետարանի աշխատակիցներից պարտքեր վերցրած ու չվերադարձրած գյուղապետը կձերբակալվի՞

Դեկտեմբեր 26,2021 22:23

Aravot.am-ն անդրադարձել էր  Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Արևշատի համայնքապետի անձի շուրջ բարձրացված աղմուկին։

Գրել էինք, որ գյուղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում փոխգյուղապետ Արտակ Հալաջյանը, աշխատակազմի քարտուղար Հովհաննես Զաքարյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ Վասիլ Կիրակոսյանը, առաջին կարգի մասնագետ Ռոբերտ  Յայլոյանը, Արևշատի ու հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էին ներկայացրել այն մասին, որ համայնքապետ (Արթիկի խոշորացումից հետո նա այժմ ժ/պ է) Սայադ Խաչատրյանը դեռ 2019 թվականի հոկտեմբերից իրենց վստահությունը չարաշահելով՝ պարտքեր է վերցրել, ավելին, իրենց անունով բանկերում վարկեր ձևակերպել 4-5 միլիոն դրամի հասնող ու մինչև օրս ո՛չ գումարն է վերադարձրել, ո՛չ էլ վարկերն է վճարել։

Սայադ Խաչատրյանը, ըստ բողոք ներկայացրած անձանց, իրենց հետ բանավոր պայմանավորվել է, որ մինչև 2020թ. հունվար ամիսը գումարն ամբողջությամբ կվճարի, սակայն չի վճարել, եւ այժմ վարկի գումարը կազմում է շուրջ 22.000.000 դրամ:

Aravot.am-ին այսօր տեղեկություններ հասան, որ նրան կձերբակալեն, քանի որ հաղորդում ներկայացրած անձինք պնդում են՝ նա իրենց խաբել է։ Նշենք, որ Սայադ Խաչատրյանը ևս ոստիկանությունում բացատրություն է  տվել։ Նա ասել է, որ ինքը պարտքով գումար վերցրել է, բայց չի ընդունել իր կողմից խաբեբայություն կատարելը։

Մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների, նրա դեմ հաղորդում ներկայացնողների թիվը գնալով ավելանում է, նրանք պահանջում են  պատժել, անհապաղ միջոցներ կիրառել գյուղապետի նկատմամբ։

Վերջիններս իրենց ցուցմունքներում նշել են, որ զարմացած են՝ ի՞նչ է արել այդքան գումարը ռեստորան ու խանութ ունեցող Սայադ Խաչատրյանը, պահանջել են՝  հետաքննել նաև նրա կողմից մի խումբ անձանց հետ հանցավոր գործունեությամբ զբաղվելու շուրջ պտտվող վարկածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031