Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դա դուք չեք արել, ապա միեւնույն է, պետք է այդ դիմումները գրեք, քանի որ չեք ապահովում նման սկանդալային կիքսերից «Նիկոլ Փաշինյան» օգտատիրոջ անվտանգությունը. Լաուրա Բաղդասարյան

Դեկտեմբեր 27,2021 11:20

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՖԲ սկանդալային վիճակագրություն

Դեկտեմբերի 26-ին Ն.Փաշինյանը, ինչպես ինքն է նշել, քանի որ չի ուզեցել թաքցնել ճշմարտությունը, իր ասուլիսի ընթացքում արած հայտարարությունները պարզաբանել է նոր ստատուսով։ Այն ստացել է 4.800 հավանություն, այդ թվում՝ 1000 սրտիկ էմոջի։ Այդ սրտիկողների շարքում միայն 280-ն են, որ հնարավոր է կոնկրետ նույնականացնել, կապ չունի հայկական ազգանուններով, թե ոչ։ Մնացած 720-ը ստորեւ բերված էկզոտիկ ծագման օգտատերեր են։

Հիմա հարց/խորհուրդ Փաշինյանի ադմիններին ու նրա ՖԲ-յան համբավը սպասարկող թիմին։ Եթե դա դուք եք արել, ապա բոլորդ մասնագիտական անհամապատասխանության հիմքով պետք է գործից ազատման դիմում գրեք։ Եթե դա դուք չեք արել, ապա միեւնույն է, պետք է այդ դիմումները գրեք, քանի որ չեք ապահովում նման սկանդալային կիքսերից «Նիկոլ Փաշինյան» օգտատիրոջ անվտանգությունը։

Վիրտուալ կառավարումը ի վերջո սրան էլ հանգեցնելու էր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031