Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրիում Անահիտ Իսկանդարյանի սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է․ Shamshyan.com

Հունվար 01,2022 18:04

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Մ․-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերդառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Գևորգ Մ․-ն կալանավորվել է ու դատարանից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։

Հիշեցնենք՝ Գևորգ Մ․-ն կասկածվում է Գյումրու Բագրատունյաց օղակում 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի սպանության մեջ․ նա 1972 թվականին ծնված՝ Երևանի Դավթաշեն թաղամասի բնակիչ է, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31