Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են Պարույր Հայրիկյանի դստեր ավտոմեքենայի համարները և վերադարձնելու համար գումար պահանջել

Հունվար 04,2022 15:04

Aravot.am-ի տեղեկություններով դեկտեմբերի 29-ին անհայտ անձը կայանված վայրից գողացել է Նարե Պարույրի Հայրիկյանի անձնական օգտագործման «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը եւ դրանք վերադարձնելու դիմաց «Տելեգրամ» հավելվածի միջոցով պահանջել 55 հազար դրամ:

Նարե Հայրիկյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ը փորձեց  Պարույր Հայրիկյանից ճշտել, թե ներկայում ի՞նչ փուլում է գործը, սակայն կոնկրետ բան պարզել չհաջողվեց, քանի որ Պարույր Հայրիկյանը երկրից բացակայելու պատճառով չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31