Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջան համայնքում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

Հունվար 09,2022 18:03

Դիլիջան համայնքում անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային մրցումները։

Մրցաշարը տեղի ունեցավ Թեղուտ բնակավայրում, որին մասնակցում էին տղամարդկանց 18-35 տարեկանների և 36-ից բարձր տարիքային խմբերը, ինչպես նաև կանանց 36 տարիքային խումբը։

Մեզ հետ զրույցում Դիլիջանի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը նշեց, որ շատ քիչ էին հատկապես կին մասնակիցները, որի հետևանքով միայն մի տարիքային խումբ էր ձևավորվել․

«Մոտ 40 մասնակից է եղել մրցումներին, սակայն կանայք շատ պասիվ էին և 18- 35 տարիքայինների խմբում ոչ մի մասնակից չի եղել, բայց չգիտենք ինչն է նման պասիվության պատճառը, քանի որ համայնքապետարանը մասնակիցներին ապահովել է տրանսպորտային միջոցներով և մասնակիցները կարողացել են իրենց բնակավայրից տեղափոխվել Թեղուտ»։

Գրիգորյանի խոսքով` մրցումներն անցկացվել են Թեղուտում, քանի որ այնտեղ պայմաններն ու թենիսի սեղաններն ավելի բարվոք վիճակում են եղել։

Մրցման արդյունքում 18-35 տարիքային խմբի տղամարդկանց առաջնությունում առաջին տեղն է զբաղեցրել Արտակ Աղաջանյան, Երկրորդ տեղը զբաղեցրել է Արամ Ղուկասյանը, իսկ երրորդ տեղ՝ Գեղամ Զարգարյանը։ 41 և բարձր տարիքային խմբի տղամարդկանց սիրողական սեղանի թենիսի առաջին տեղը զբաղեցրել է Հայկ Հովսեփյանը, իսկ կանանց 36 և բարձր տարիքային խմբի հաղթող է ճանաչվել Նելլի Սահակյանը։

 

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31