Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չեմ բացառում, որ արագացվի սահմանադրական փոփոխությունների գործընթացը. Նորայր Նորիկյան

Հունվար 24,2022 10:21 Share

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին պետք է չափից դուրս լուրջ վերաբերել։

Ես չեմ բացառում, որ արագացվեն սահմանադրական փոփոխությունների գործընթացը, և մեր պետության կառավարման համակարգի փոփոխության հարցը դառնա առաջնային խնդիրներից մեկը։

Սա նշանակում է, որ վերադարձը կիսանախագահական կառավարման համակարգին, արմատապես փոխելու է մեր երկրի թե՛ քաղաքական համակարգը, թե՛ զարգացման տրամաբանությունը։

Մի բան ակնհայտ է։ Այս քայլով Արմեն Սարգսյանը քաղաքական շոկ է առաջացրել մեր հանրային կյանքում և արագացրել քաղաքական գործընթացների տեմպը՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել