Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Նույն մարդիկ գնում են թաքուն ընդդիմության հանրահավաքներին են մասնակցում, կաթվածահար էին անում ԱԳՆ-ն, սա անարձագա՞նք պետք է մնար». Փաշինյան

Հունվար 24,2022 23:35

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջ քննադատում էր նախկին իշխանություններին, երբ դիվանագիտական բավարար փորձառություն չունեցող մարդիկ դեսպան էին նշանակվում: Այսօր վարչապետ Փաշինյանին առցանց ասուլիսի ժամանակ հիշեցրեցին իր խոսքերը ու նշեցին, որ ՀՀ-ի համար կարեւոր երկրներում՝  ԱՄՆ-ում, ՌԴ-ում նշանակվել են դիվանագիտական կրթություն ու փորձառություն չունեցող մարդիկ՝ Փաշինյանի քաղաքական մերձավորները: Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, մենք եկել ենք եւ այդ վստահության մանդատը տվել ենք այդ դիվանագիտական ծառայությանը, ի՞նչ ենք ստացել արդյունքում՝ մի իրավիճակ, երբ մեր հարգարժան դիվանագետները, ընդ որում՝ բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետի եւ անվտանգության խորհրդի այլ անդամների մասնակցությամբ  խորհրդակցության են մասնակցում,  հարց է քննարկվում, որտեղ պետք է որոշում կայացվի եւ մի քանի օր հետո ասում են՝ մենք տեղյակ չենք դրանից: Այն մարդը, ով որ ինձ ուղարկել է թուղթ, նախագիծ, հետո հայտարարություն են անում, թե՝ մենք տեղյակ չենք դրանից»:

Նա ասաց, որ ուզում էին դիվանագիտական ծառայությունը շանս տան, որ մաքսիմալ ապաքաղաքական ու ինստիտուցիոնալ լինեն. «Նույն մարդիկ գնում են թաքուն ընդդիմության հանրահավաքներին են մասնակցում, կաթվածահար էին անում ԱԳՆ-ն, սա անարձագա՞նք պետք է մնար: Իհարկե՝ ոչ: Էլի պետք է վերադառնանք պողպատե մանդատին…Կներեք, ո՞վ է ասել, որ դավաճանությունը պետք է անարձագանք մնա: Արձագանքներ լինելու են եւ այն արձագանքները, որ տեսնում եք, դրանք առաջին ծիծեռնակներն են: Որեւէ մեկը չմտածի, որ իր հանցավոր գործունեության համար խուսափելու է պատասխանատվությունից: Շանսը տվել ենք, ո՞նց են օգտագործել այդ շանսը: Ստանալու են համարժեք պատասխան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31