Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Հունվար 25,2022 21:15

«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այն ընտրական բնույթ ունի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող մեր ազգային հավաքականի համար: Այսօր ռինգը տրամադրվել էր ինը զույգի:

Առաջին մենամարտերում հաղթեցին 54 կգ քաշայիններ Վահե Բադալյանը, Էրիկ Թոխյանը, Սուրեն Ռուբինյանը, Ջանիկ  Սահակյանը, 67 կգ՝ Գուրգեն Մադոյանը, 71 կգ` Տիգրան Մելքոնյանը, Արտակ Հովհաննիսյանը, Հայրիկ Նազարյանը եւ 75 կգ քաշային Ավետիք Հովհաննիսյանը:

Վաղը Հայաստանի առաջնության երկրորդ մրցումային օրն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31