Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 2-րդ էլիտար թաղամասը կկառուցվի․ շենքերը նման կլինեն արտգործնախարարության շենքին

Հունվար 31,2022 21:40

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ Տեքստիլագործների թաղամասում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, որտեղ այս պահին «Պրոմ Գրուպ» ընկերությունը կանաչապատ, էլիտար թաղամաս է կառուցում՝ 320 բնակարաններով (տես լուսանկարները՝ ըստ նախագծի) ևս մեկ էլիտար թաղամաս կկառուցվի։

Նախագիծն արդեն հաստատվել է, շինարարը սպասում է շինթույլտվությանը, շուտով կսկսվի։

Շինարարը գյումրեցի Հովհաննես Տոնոյանն է, նա ընտրել է սև և սպիտակ գույները։

Շենքերը կլինեն 5-7 հարկանի, ներքևի հարկում կլինեն նկուղներ, ավտոկայանատեղի, թաղամասը կունենա շքեղ այգի՝ շատրվաններով, խաղահրապարակներով։

Շենքերը կառուցվելու են քարից, մոնոլիտ կառույցներ են լինելու։ Հենրիկ Գասպարյանի ասելով, ըստ նախագծի, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ոճին են նման։

Aravot.am-ի այն հարցին, թե էլիտար թաղամասի բնակարանները թանկ չե՞ն սոցիալապես ամենաաղքատը ճանաչված Գյումրիի բնակիչների համար, ճարտարապետն ասաց․ « Չէի ասի, որ թանկ են, էլիտար շենք է լինելու, մոնոլիտ շենքեր են, բոլոր հարմարությունները ստեղծված են, եթե համեմատում ես մյուս քաղաքների հետ, թանկ չեն։

Մի քանի օր առաջ քաղաքապետի մոտ հանդիպեցինք ներդրողների հետ, այս բոլոր թանկացումներից հետո այդքան էլ թանկ չեն։ Մեկ քառակուսի մետրը 660 դոլար է հաշվարկված։ Գյումրեցի ներդրողի հաշվարկներին ծանոթ չեմ, գուցե այս կարգի՞ են գները, չեմ կարող ասել ավել են, թե պակաս»։

Նշենք, որ ներկա պահին «Պրոմ Գրուպ» ընկերության բնակարանաշինական ծրագրում որպես աշխատուժ ընդգրկված են գյումրեցիները, հումքը փորձում են ձեռք բերել Շիրակի մարզից։ Ինչպես մեզ հետ զրույցում փաստել էր ընկերության ղեկավար Հայկ Հունանյանը, այն, ինչ հնարավոր է Շիրակի մարզից ձեռք բերել, հենց տեղից են օգտվում, օրինակ՝ սալիկապատումը, որը կատարվում է սև քարերով, ձեռք են բերում Գյումրիիից և Կապսից։

Լուսանկարները՝ «Պրոմ Գրուպ» ընկերության կողմից կառուցվող էլիտար թաղամասի նախագծից՝ ParkGyumri-ի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31