Լրահոս
Օրվա լրահոսը

Չինչինը հավակնում է դառնալ ագրոտուրիզմի նոր կենտրոն

Փետրվար 10,2022 20:00

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում Չինչինում տեղադրվել են հյուրատնային տաղավարներ։ Զբոսաշջիկներն այստեղ կարող են զբաղվել ձիարշավությամբ, մեղվապահությամբ, ինչպես նաև՝ հետևել ֆերմերների աշխատանքին։

Սահմանամերձ Բերդի տարածաշրջանի Չինչին համայնքը հավակնում է դառնալ ագրոտուրիզմի կենտրոն։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Չինչինի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը։ Փոքրիկ գյուղի մեծ հեռանկարը բացահայտվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ ՌԴ ֆինանսավորմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացված «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի օգնությամբ․ իր տեսակի մեջ առաջինը ոչ միայն Տավուշում, այլև՝ Հայաստանում:

Ծրագրի շրջանակներում Չինչինում տեղադրվել է 3 քոթեջ, իսկ որոշ բնակիչների տներ հարմարեցվել են հյուրատնային պայմաններին։ Զբոսաշրջիկներն այստեղ կարող են զբաղվել ձիարշավությամբ, հետևել ֆերմերների աշխատանքին և անձամբ զբաղվել ընտանի կենդանիների խնամքով։ Չինչինը հարուստ է նաև մշակութային ժառանգությամբ, այստեղ կարելի է տեսնել նաև եկեղեցիներ՝ կառուցված 12-րդ դարում։

Կարեն Դարբինյանը նշեց, որ չնայած տարվա եղանակին՝ այնուամենայնիվ գյուղ զբոսաշրջիկներն այցելում են։ Հարմարավետ պայմաններում գյուղը կարող է իր հարկի տակ ընդունել մոտ 40 զբոսաշրջիկ։ «Սա նաև նոր և հետաքրքիր զբաղմունք է գյուղացիների համար»,-  շեշտում է համայնքապետը։ Գյուղացիները ոգևորված են ծրագրով և ագրոտուրիզմին նայում են որպես աշխատանքի նոր ճյուղ և հնարավորություն։

Լիա Ճաղարյան

Լուսանկարները՝ Չինչինի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28