«Դատարանը մերժեց մեր բողոքը` վստահ եմ՝ անհիմն կերպով»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արթուր Մանուկյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ՝ օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշման դեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բողոքի հետ կապված որոշում կայացնելու:
Արթուր Մանուկյանն այս առիթով նշեց. «Շատ հավանական եմ համարում քաղաքական ճնշումների արդյունքում նման որոշում կայացնելը: Վերաքննիչ բողոք պարտադիր ներկայացնելու ենք, երբ ստանանք դատական ակտը, թեև Վերաքննիչ դատարանի հետ առանձնակի հույսեր չենք կապում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ