Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է, արդյոք, ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հավանականությունը Ուկրաինայում. (Տեսանյութ)

Փետրվար 25,2022 21:50

ՌԴ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե հնարավո՞ր է արդյոք դիտարկել սցենար, որտեղ ՀԱՊԿ մեխանիզմներն ու ռազմական ներուժը կներգրավվեն Ուկրաինայում իրականացվող հատուկ օպերացիայի շրջանակներում՝ հայտարարեց, որ Ուկրաինայի խնդրին առնչվող քննարկումները բազմիցս տեղի են ունեցել և Ռուսաստանի կողմից անփոփոխ կերպով բարձրացվել են գործընկերների հետ շփումների ժամանակ, ինչպես բարձր մակարդակում, այնպես էլ արտգործնախարարությունների, անվտանգության խորհուրդների  ու պաշտպանության գերատեսչությունների հետ երկխոսությունների ժամանակ:

Իսկ առավել կոնկրետ պատասխան այդ հարցի հետ կապված, ըստ ՌԴ մամուլի խոսնակի, տվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հիշեցնենք, որ օրերս, Ռոյթեր գործակալությանը տված հարցազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը Դոնբասի հակամարտային գոտում հնարավոր է, սակայն, նման զարգացման համար անհրաժեշտ է նախ Ուկրաինայի, ապա ՀԱՊԿ անդամ կառավարությունների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համատեղ համաձայնությունը:

Նաիրա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28