Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գերեզմանն առանց թույլտվության քանդել ու նորն են կառուցել․ նախապատրաստվում են նյութեր

Փետրվար 26,2022 19:50

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված անձի  գերեզմանը քանդելու ու  նոր գերեզման կառուցելու փաստով  ոստիկանության «Կումայրի» բաժնում  նյութեր են նախապատրաստվում։

Ըստ մեր տեղեկությունների, նախորդ օրը ոստիկանություն հաղորդում է ստացվել ԱՄՆ-ի քաղաքացի Ն․ Գ․-ի լիազորված անձից առ այն,  որ Գյումրի քաղաքի 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր հոր գերեզմանը հորեղբայրն առանց իր թույլտվության և գիտության՝ քանդել է և կառուցել է նոր գերեզման:

Հանգամանքները պարզվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28