Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի դատարանը սկսել է քննել Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունները

Մարտ 03,2022 11:46

Հաագայի միջազգային քրեական դատարանը 39 անդամ-երկրների դիմումից հետո սկսել է քննել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր ռազմական հանցագործությունները:

«Մեր աշխատանքը ապացույցներ հավաքելու ուղղությամբ արդեն սկսվել է»,- ասել է դատարանի դատախազ Քարիմ Խանը (լուսանկարում):

Նախնական քննությունը ցույց է տվել, որ կան հիմնավոր կասկածներ, որ Ուկրաինայում կատարվել են հանցագործություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի ենթադատության տակ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031