Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքս Տեքստիլը» զրկվեց մաքսային արտոնությունից

Մարտ 03,2022 13:26

Կառավարությունը որոշել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը տրամադրվող մաքսային արտոնությունը դադարեցնել։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության նիստի այսօրվա օրակարգում որպես չզեկուցվող։

Նշված ընկերությունը արտոնությունից զրկվում է, քանի որ, ինչպես որոշման հիմնավորման մեջ է նշված, «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրամադրվել է մաքսատուրքից ազատման արտոնություն՝ զուգագուլպաների արտադրության համար։ Ընկերության գրություն է ներկայացրել, որ ներկայումս չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռեւս չեն ավարտվել եւ ավարտի ժամկետը հայտնի չէ։ Ըստ այդմ էլ, կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց 2021 թվականի հուլիսի 1-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու ե արտոնությունը կիրառելու մասին» N 1092-Ա որոշումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ 2019–ի նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը՝ «Ալեքս տեքստիլի» հագուստի նոր արտադրամասերի բացմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031