Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «թալանչի» ասածն ինձ է վերաբերվում, մեր հարաբերությունները կպարզենք դատարանում». Վահե Հակոբյան

Մարտ 03,2022 15:27 Share

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արձագանքի հետ կապված այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ասաց. «Երեկ տեղի ունեցավ հերթական մանիպուլյացիոն քայլ՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Հարց ՊԵԿ-ին՝ մամլո հաղորդագրությունը, որը հրապարակել է 15 մլրդ-ի մասին, ինչի՞ չի հրապարակել անուն: Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գլուխները կախ բերել մուծել են՝ ո՞վ է բերել, ո՞ւմ գլուխն է կախ ու ինչի՞ հետեւանքով է բերել, ո՞ւմ է դա վերաբերվում: ՊԵԿ-ը հատուկ չի հրապարակել անուն, ինչը հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին պոպուլիստական հայտարարություն անել»:

Նա ասաց, որ օգոստոսի 2-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապ չունի, խորհրդի անդամ է եղել: Դիտարկմանը, որ գուցե փաստաթղթերով ձեր հետ կապ չունի, բայց մենք գիտենք հայկական իրականության մեջ ինչպես է՝ նա պատասխանեց. «ՊԵԿ-ը գրել է՝ գործադիր տնօրեն: Հարցում ուղարկեք ՊԵԿ-ին, թե ով է եկել գլուխը կախ»:

Նա հայտարարեց, որ եթե այդ հայտարարությունը՝ «թալանչի», իրեն է վերաբերվում, միանշանակ հանդիպելու ենք դատարանում:

«Առավոտի» կողմից նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պարզաբանել է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեման, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 15 մլրդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս, իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031