ՖԻԴԵ-ն որոշել է 2022 թվականի աշխարհի թիմային առաջնությունը հետաձգել նոյեմբեր ամիս՝ դրա կազմակերպման իրավունքը թողնելով Իսրայելի շախմատի ֆեդերացիային:
Հիմնական պատճառ են դարձել ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը, որի պատճառով աշխարհի ուժեղագույն հավաքականներից Ուկրաինայի ընտրանու մասնակցությունը չի կարող ապահովվել, իսկ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի պատժամիջոցների պատճառով: Բացի դա, նաեւ մի քանի այլ երկրներ չեն հաստատել իրենց մասնակցությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































