Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ցուցաբերած արիության և քաջության համար ժամկետային զինծառայող, Նորատուս համայնքի բնակիչ Մարսել Աշոտի Սիմոնյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի:
Մարտի 4-ին պարգևը հերոս զինծառայողին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց Մարսելին՝ նման բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց մարտական ծառայությունը փառքով կատարելու համար:
Կարդացեք նաև
«Մեր շատ խիզախ տղաներ հերոսացան՝ իրենց կյանքը չխնայելով հայրենիքի պաշտպանության համար։ Նրանց անձնազոհության շնորհիվ միայն կանգուն մնաց մեր հայրենիքը։ Բարեբախտաբար, նույն քաջարի մարտիկների կողքին եղան նաեւ շատերը, ովքեր կարողացան դիմանալ բոլոր դժվարություններին և պայքարել մինչև պատերազմի ավարտը: Նրանցից մեկն էլ Մարսել Սիմոնյանն է, որով արդեն մենք հպարտանում ենք այսօր։ Շնորհավորում եմ Մարսելին այս պարգևի համար, մաղթում քաջ առողջություն ու հաջողություններ կյանքում: Միաժամանակ իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան հայրենիքի պաշտպանության սրբազան գործին ու հերոսաբար մաքառեցին թշնամու դեմ»,- ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Գեղարքունիքի մարզպետարան