Արարատի մարզի Մասիս համայնքում կառուցվում է հուշարձան-պանթեոն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում անմահացած մասիսցի հերոսների:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի և Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ուղեկցությամբ այցելել է պանթեոն, ծանոթացել շինարարության ընթացքին:
Համայնքապետը մարզպետին է ներկայացրել իրականացվող և նախատեսվող աշխատանքները:
Հուշարձան-պանթեոնի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկայում:
Կարդացեք նաև
Արարատի մարզպետարան