Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ինձ դրդում եք ապօրինության». Կարեն Անդրեասյանը՝ լրագրողներին

Մարտ 14,2022 19:01

«Ես մի քանի անգամ սխալվել եմ իմ այս կարճ պաշտոնավարման ընթացքում, երբ փորձել եմ խոսել՝ որպես Մարդու իրավունքների նախկին պաշտպան: Դա շատ ծանր է նստում իմ աշխատանքի վրա՝ որպես նախարար, այն իմաստով, որ շփոթ է տեղի ունենում եւ արդարացի դժգոհություններ են լինում, ես էլ սկսում եմ շեղվել իմ ամենօրյա աշխատանքներից»,- այսօր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց հարցին, թե որպես նախկին օմբուդսմեն, իսկապես խնդիր չի՞ տեսնում Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի այդ տարօրինակ գործարքի հետ կապված:

Նախարարն ասաց. «Եթե ես հանկարծ հիմա ասեմ, որ շատ մտահոգվում եմ եւ այլն, արդյոք դա չի՞ դիտվի, որ ես քաղաքացիների հետ կապված, մեկը՝ գնորդ, մյուսը՝ վաճառող, բոլորն էլ մեր երկրի քաղաքացիներն են, չէ՞, չի՞ ստացվի, որ գործադիր իշխանությունը փորձում է ճնշել կամ ազդել այս կամ այն կերպ Հակակոռուպցիոն կոմիտեին կամ  դատախազությանը, որոնց երկուսի գործին էլ միջամտելը ապօրինություն է: Հենց ձեր հարցով, եթե ես փորձեմ ուղիղ պատասխանել, դուք ինձ կդրդեք ապօրինության ու կարծում եմ, հենց դուք չեք հարգի նման արդարադատության  նախարարի»:

Անդրեասյանը լրագրողներին հորդորեց իրեն հարցեր տալ զագսից, փորձագիտական կենտրոնից, ԴԱՀԿ-ից, այն ոլորտներից, որոնք իր իրավասության տակ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031