Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամբողջ կազմով աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում է

Մարտ 18,2022 10:35

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որ մասնակցում է Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, ամբողջական կազմով (4 մարմնամարզիկ) հաղթահարել է որակավորման փուլը եւ անցել է եզրափակիչ:

Հարություն Մերդինյանը իր նախասիրած  նժույգ թափերում, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, իսկ Արթուր Դավթյանը՝ ազատ վարժությունում շարունակում են պայքարը մեդալների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031