Լրահոս
Օրվա լրահոսը

Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է աղետի ենթարկվել 

Մարտ 19,2022 11:34

«Ամերիկայի ձայն». Ենթադրվում է, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռը, որում եղել են անձնակազմի չորս անդամներ, կործանվել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, ուրբաթ հայտնել է Նորվեգիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Ամերիկյան Osprey ռազմական ինքնաթիռը «անհետացել է 18:26 (1726 GMT) Նորվեգիայի հյուսիսում Բոդոյից հարավ» եղանակային վատ պայմանների ժամանակ, ասվում է արտակարգ իրավիճակների շրջանային ծառայության հայտարարության մեջ:

Ինքնաթիռի անձնակազմը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» զորավարժություններին։ Զորավարժություններին մասնակցում է 30 հազար մարդ ՆԱՏՕ-ի երկրներից և դաշինքի գործընկերներից։

HRS-ի հայտարարության մեջ ասվում է, որ օդային որոնումներ իրականացնող փրկարարները նկատել են ինքնաթիռի մասերն այն հատվածում, որտեղ այն անհետացել է, սակայն եղանակը չափազանց անբարենպաստ էր վայրէջք կատարելու համար:

Այժմ դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու ոստիկանները։

«Մենք [միջադեպի] վայրում չենք, ուստի մենք ոչինչ չգիտենք ինքնաթիռում գտնվող [անձնակազմի] չորս անձանց վիճակի մասին։ Բայց մենք գիտենք այն վայրը, որտեղ տեղի է ունեցել աղետը»,- ասել է HRS-ի խոսնակ Յան Էսկիլ Սեվերինսենը:

«Սառը արձագանք 2022» զորավարժությունների նպատակն է ստուգել, թե ինչպես է Նորվեգիան կառավարելու իր տարածքում դաշնակից ստորաբաժանումները ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության անհրաժեշտության դեպքում:

Զորավարժություններն անցկացվում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության պայմաններում Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով, սակայն դրանք ծրագրվել էին փետրվարի 24-ին Կրեմլի կողմից սկսված ռազմական գործողություններից շատ առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031