Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրանքը հիմնված է մեկ մարդու երևակայության վրա». Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Մարտ 22,2022 15:17

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում և առաջադրված մեղադրանքը համարում է անհեթեթ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ենթադրյալ կաշառքի գործով այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ առնչություն չունի։

«Իհարկե, ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Այս մեղադրանքը համարում եմ ոչ միայն անհեթեթ, այլև՝ իրականության հետ առնչություն չունեցող։ «Սիլվա Համբարձումյան» անունով անձի ընդհանրապես չեմ ճանաչում։ Ինձ համար հասկանալի չէ ընդհանրապես, թե ինչու է մեղադրող կողմը որոշել, որ ես ունեմ վարչարարատնտեսական և տնօրինչական իրավասություններ։ Կա Սահմանադրություն, որտեղ հստակ նշված են իմ լիազորությունները։ Եվ ես չեմ հասկանում, թե տվյալ դեպքում իմ ո՞ր լիազորություններն եմ օգտագործել կամ չեմ օգտագործել։ ՀՀ նախագահը նույնիսկ չի տնօրինում նախագահականի բյուջեն, որևէ երկրի նախագահ նման լիազորություն չի ստանում», – ասաց Քոչարյանը։

Նախագահի խոսքով՝ իր համար հասկանալի չէ նաև, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, քանի որ այն ժամանակվա օրենսդրությամբ լիցենզիայի վաճառքը չէր ենթադրում որևէ պետական որոշում և որևէ պետական պաշտոնյայի համաձայնություն։

«Ըստ էության, այս մեղադրանքը հիմնված է մեկ մարդու երևակայության վրա։ Սա քաղաքական պատվերի դասական օրինակ է։ Մեղադրանքն առաջադրվել է վերջին պահին, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքից հետո։ Նպատակը մեկն էր․ քանի որ այն հոդվածը չէր ենթադրում գույքային պարտավորություններ, պետք էր անել ամեն ինչ, որպեսզի այդ պարտավորությունները կցվեին։ Դա արվեց արդեն այս հոդվածի միջոցով», – նշեց Քոչարյանը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031