Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունը հօգուտ գործարարների է

Մարտ 23,2022 12:39

Ազգային ժողովը մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշել է, որ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա են նույն հոդվածի տարբեր դրույթների ակնհայտ հակասություններ: Հարկային օրենսգրքի մի դրույթով շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայից 80 տոկոսից ոչ պակաս չափով, մեկ այլ դրույթով՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի ոչ պակաս չափով (100 տոկոսից ոչ պակաս չափով): Առաջարկվում է երկու դեպքում էլ օգտագործել 80 տոկոսից ոչ պակաս չափը:

Հաջորդ փոփոխությունն օրենսգրքի 179-րդ հոդվածում է. վերաբերում է մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման իրավունքի ձեռքբերմանը: Գործող կարգավորմամբ՝ այդպիսի իրավունք տրվում է, երբ մատակարարները փաստացի վճարումներ են իրականացնում: Մինչդեռ ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի դեպքում հաշվանցումները կատարվում են միայն հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ առանց վճարման հանգամանքը հաշվի առնելու: Գեւորգ Պապոյանն առաջարկում է այս մոտեցումը կիրառել նաեւ բնապահպանական հարկի պարագայում: Հեղինակի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունն արվում է հօգուտ գործարարների:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Արտահայտելով կառավարության դրական դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ընդգծել է, որ փոփոխությունը նպաստավոր ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031