Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանեկան բաց առաջնություն՝ ի հիշատակ Արցախյան մարտերում զոհված հերոսների

Ապրիլ 04,2022 18:12

Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց պատանեկան բաց առաջնություն՝ նվիրված Արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին։ Արցախյան մարտերին մասնակցել են աթլետիկայի դպրոցի սաներից շատերը, նրանցից 3-ը զոհվել են։

Առաջնությանը ներկա էին նաև զոհված մարզիկների հարազատները։

Մրցույթի նպատակն էր նաև ի հայտ բերել մարզադպրոցի լավագույն սաներին՝ հավաքական թիմերում ընդգրկելու համար և նպաստել մարզիկների վարպետության աճին։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը․ «Այս առաջնությունն առիթ է, որ մեկ անգամ ևս հիշենք ու գնահատենք մեր զինվորների սխրանքը և վառ պահենք հերոսացած մարզիկների հիշատակը, հաղթական ելույթներ եմ մաղթում ձեզ»,- ասաց Հ․ Ավետիսյանը։

Առաջնությանը մասնակցեցին Վանաձորի, Գյումրու, Արտաշատի, Կապանի, Երևանի մարզադպրոցների շուրջ 200 մարզիկ-մարզուհիներ՝ տարբեր տարիքային խմբերում հանդես գալով 32 մրցաձևերում։

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930