Լրահոս
Օրվա լրահոսը

81-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար

Ապրիլ 04,2022 18:04

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 81-ամյա բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 81-ամյա տղամարդն ընկերոջ ծանոթի միջոցով 2007 թվականին տեղեկանալով Երևան քաղաքում գտնվող 2800 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդային վաճառքի մասին, նույն այդ ընկերոջ և հիշյալ ծանոթի հետ միասին որոշել են այն գնել՝ հետագայում ավելի թանկ վաճառելու համար:

Քննարկումների արդյունքում ձևավորված պայմանավորվածության համաձայն, ծանոթի օգնությամբ, 81-ամյա տղամարդը մասնակցել է աճուրդին և հաղթող ճանաչվել, որից հետո վերջինիս անվամբ կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները բաժանվել են ներդրած գումարին համապատասխան. ծանոթին՝ 15 տոկոսի, իսկ 81-ամյա տղամարդուն ու նրա ընկերոջը՝ յուրաքանչյուրին 42.5 տոկոսի չափով:

Հողամասը ձեռք բերելուց հետո բազմաթիվ անգամներ փորձել են այն վաճառել, սակայն 81-ամյա տղամարդն ունենալով հողամասի վաճառքի գումարները հափշտակելու նախնական դիտավորություն, ձախողել է բանակցային գործընթացները և հողամասի հնարավոր վաճառքը:

2021թ. ապրիլի 21-ին, 81-ամյա տղամարդն առանց մյուս փաստացի սեփականատերերի հետ համաձայնեցնելու, իրեն վստահված ավելի քան 170 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը առուվաճառքի պայմանագրով ձևակերպել է իր ազգականի կնոջ անվամբ և հափշտակել՝ իր ընկերոջ ու նրա ծանոթի համար հիշյալ չափաբաժիններով նախատեսվող առանձնապես խոշոր չափերով գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 81-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930