Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է ցուցահանդես՝ նվիրված կանանց (ֆոտոշարք)

Ապրիլ 07,2022 20:30

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում երկարատև դադարից հետո այսօր բացվել է ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Ցուցահանդեսում ներկայացված են ուսանողների՝ գոբելենի, մետաքսանկարչության, կարպետագործության, նկարչության ինքնատիպ աշխատանքներ։ Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ կիրառական ֆակուլտետի դեկան Վահան Աղաբաբյանը, Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը։

Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համավարակով ու պատերազմով պայմանավորված երկարատև լռությունը չի  խանգարել մեր արվեստագետներին ստեղծագործել։ Համալսարանի դասախոսներն իրենց հերթին բարեխղճորեն են կատարել իրենց աշխատանքը՝ ուսանողներին փոխանցելով այնպիսի հմտություններ, որոնցով նրանք կլինեն իրենց ոլորտի առաջատար մասնագետներ։

Լիա Ճաղարյան

Լուսանկարները՝ Արտյոմ Դալյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930