Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ստեղծած հիմնադրամն ամսական թոշակ ու նպաստ կնշանակի ծայրահեղ աղքատներին՝ 5 հոգանոց ընտանիքին ամսական 150 հազար դրամ»

Մայիս 13,2026 15:29 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Տավուշի մարզում։ Կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն Իջեւանում բնակչության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իրենց ծրագրերը։ «Մարդիկ պետք է ընտրեն առաջնորդ, որը ներկայացնում է ծրագիր։ Մեր երկրում, Տավուշի մարզում նույնպես աղքատության խնդիր կա։ Մեր երկիրը տարածաշրջանի ամենաաղքատ երկրներից է, բայց մեր երկիրն ունի շատ հայտնի գործարարներ, Հայաստանից դուրս բոլորը բարգավաճում են, Հայաստանից դուրս չկա աղքատ հայ։ Ո՞րն է այդ տարբերության պատճառը, մեկ բան՝ Հայաստանում համակարգ չկա, որ մարդը հարստանա, լավ ապրի։ Հարուստ գյուղացի տերմին չունենք մենք։ Մեր հայրենիքին պետք է մի քանի կարեւոր բան՝ համակարգ սարքենք, որ այն հայը, որը Հայաստանից դուրս շատ լավ է ապրում, այստեղ եւս բարեկեցիկ կյանք ունենա։ Բարեկեցիկ կյանքի հասնելու համար այդ մարդիկ պետք է հնարավորություն ունենան»,- ասել է նա։

Նարեկ Կարապետյանն իջեւանցիներին ներկայացրել է աշխատատեղեր ստեղծելու ու գործարաններ կառուցելու իրենց ծրագիրը։

«Ծայրահեղ աղքատ շատ մարդ կա Հայաստանում, ինչպե՞ս լուծել այդ հարցը։ Սամվել Կարապետյանը հայտարարում է՝ ստեղծվում է հիմնադրամ, որտեղ 70 տոկոս ներդրում են կատարելու հայ բիզնեսմենները Սփյուռքից, մեր ընկերներն ու գործընկերները, 30 տոկոսը՝ պետությունը։ Այդ հիմնադրամն ամսական թոշակ ու նպաստ է նշանակում այն մարդկանց, ովքեր ծայրահեղ աղքատ են՝ 5 հոգանոց ընտանիքին ամսական 150 հազար դրամ։ Դա կօգնի մարդկանց երեխաներին լավ կրթության տալ, հետո էլ դուրս գալ այդ աղքատությունից։ Բացի Կարապետյանից, ոչ ոք չի կարող այսպիսի ծրագիր առաջարկել»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանն ասել է, որ հաշվարկ են արել՝ թոշակը եւս 12 հազար դրամ պետք է բարձրանա, որպեսզի թոշակառուն իր մինիմալ ապրուստի հարցը կարողանա լուծել․ «Այսինքն՝ մեր գալուց հետո առաջին վեց ամսվա ընթացքում կենսաթոշակը 12 հազար դրամով բարձրացնելու ենք։ Վստահ եմ, որ խոշոր գործարարները ուրախ կլինեն մասնակցել մեր այս ծրագրերին, որպեսզի այս խնդիրները լուծենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031