Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աթենքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, հայ ռազմագերիների Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

Ապրիլ 07,2022 23:00

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր Աթենքում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ:

Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Աթենքում հանդիպել եմ Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ:

Հանդիպման մեկնարկին երկուստեք անդրադարձանք հայ-հունական հարաբերությունների ջերմ պատմական ընթացքին և համոզմունք հայտնեցինք, որ եղբայրական ժողովուրդների միջև կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասը իր շնորհավորանքը հղեց մեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության կապակցությամբ և մեզ փոխանցեց խորհրդարանի նախագահի և իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք  ներկա անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, առանձին և ընդհանուր անվտանգային մարտահրավերները: Գործընկերս կարևորեց մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտեց հայ ռազմագերիների` մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը և այդ համատեքստում շեշտեց միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարևորությունը:

Խոսեցինք նաև հայկական սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:

Հանդիպմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Տեղեկացնեմ, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930