Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Ապրիլ 08,2022 18:26

Ermenihaber. Ապրիլի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անցկացրած հանդիպման վերաբերյալ։

Հայտարարությունում ողջունվել է այն, որ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները և համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև մինչև ապրիլ ամսվա վերջ համատեղ սահմանային հանձնաժողովի ձևավորման հարցում։

Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Թուրքիան աջակցում և ակտիվորեն նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտի ապահովմանն ուղղված ջանքերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930