Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսյան փողոցն անվանափոխվեց Խորեն Աբրահամյանի անվամբ

Ապրիլ 19,2022 20:00 Share

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցը, որը Թատերական ինստիտուտին կից է, անվանափոխվեց  թատրոնի եւ կինոյի դերասան, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»։ Այս մասին որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել