Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղրում էին մեր Չալոյին, ուսապարկը․ իրենց թվում է, որ եթե մեզ նմանակեն, կստացվի»․ Փաշինյան

Մայիս 04,2022 18:15

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով իր հրաժարականի պահանջով Երեւանում ընթացող բողոքի գործողություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովրդավարությունը չպետք է մեկնաբանվի որպես իշխանության կամ պետության թուլություն․ «Ժողովրդավարությունն այսօր ՀՀ թիվ մեկ միջազգային բրենդն է․․․ընդդիմության հարգելի գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար։ Պտույտներից հետո իրենք որոշեցին քայլել։ Մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար։ Քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, որովհետեւ ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որ սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը։ Պարզապես գներն են բարձրացել, որովհետեւ գիտեն՝ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի, եւ բիզնեսը որոշել է կրկնապատկել ապրանքի շրջանառությունը»։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Մեր «Քայլո»-ին էին ծաղրում։ Հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել․ ընդդիմադիր էլիտան մեծ փողելով․․․Չալոյի նման եթե լինում է, ավելի է գինը բարձրանում, բայց էլի կանցնի, եթե ուղղակի․․․մեզ ասում էին, որ մենք ենք հեղաշրջմամբ եկել, բայց իրենք նույն քայլերն են կրկնում։ Կամ իրենք պետք է ասեն, որ հիմա ուզում են հեղաշրջում անել, պետք է խոստովանեն, որ մենք հեղաշրջում չենք արել, այլ օրինական, ժողովրդավարական գործընթացով են եկել իշխանության»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով․ «Իրենց թվում է, որ եթե մեզ նմանակեն, կստացվի։ Ժամանակին Ֆրունզիկ Մկչրտչյանը Վահրամ Փափազյանին ասում է, որ Օթելլոյի դերն է ուզում ստանձնել։ Փափազյանն ասում է՝ տղաս, ամեն սեւ բան Օթելլո չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031