Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտե՞ք ինչու եք զարմացած Սոսի Արցախ գնալուց, որովհետև դուք չեք գնացել, չեք գնում և չեք էլ գնալու. Սոֆյա Հովսեփյան

Մայիս 05,2022 12:40 Share

Համացանցում մի քանիսի մոտ տեսա Արցախ գնալու փաստը, շահարկում դարձնելու միջոց և անդրադառնամ այդ հարցին։

Այն, որ Սոս Ջանիբեկյանին թիրախավորել են, ամենևին չեմ արդարացնում, բայց  անհասկանալի ու անընդունելի է ինձ համար, երբ Սոսին ներկայացնելու ոչինչ չունեք և առաջ եք բերում իր Արցախ գնալու փաստը և սիրուն նկարահանումներ Արցախում արած լինելու փաստը։

Չէ, չեմ հասկանում, քանի որ Արցախ գնալը հերոսություն չեմ համարում, այլ պարտավորություն եմ համարում, քանի որ Արցախ պետք է ամեն մեկդ գնաք ու Սոսի գնալը այլոց աչքի գերան չդարձնեք։

Գիտե՞ք ինչու եք զարմացած Սոսի գնալուց, որովհետև դուք չեք գնացել, չեք գնում և չեք էլ գնալու։

Հա, դուք նաև ՀՀ մյուս մարզեր չեք գնում, քանի որ գնալը ոչ թե տեսարժան վայրեր այցելելն է, այլ գնալ ու կարիքին հաղորդակից լինելն է։ Մարդկանց տեսնել ու ճանաչելն է, մարդկանց հոգս ու դարդը տանելն է։

Լավ եղեք, եկեք Արցախ առանց պաթոսի ու ավելորդ ձևականության։

Արցախը ամեն մի հայի կարիքն ունի և Արցախ գնալու փաստը ծանրացնելով՝ մարդկանց հեռացնում եք Արցախից։ Նախ՝ վախ առաջացնելով,  հետո՝ անտարբերություն…

Հաջողություն և բարի լույս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031