Իսպանիայի Պունտա-Պրիմա քաղաքում ընթացող շախմատի Sunway Formentera փառատոնում խաղացված վեց տուրից հետո ուժեղագույնների խմբում հանդես եկող հայաստանցի երիտասարդ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը (լուսանկարում) վաստակել են 4,5-ական միավոր: Նրանք կես միավոր են զիջում երեք առաջատարներին եւ բաժանում են 4-ից 7-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































