Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալենի մայրիկը և տուժածները». ակցիա Ֆրանսիայի հրապարակում

Մայիս 07,2022 22:40

Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ իրականացվեց ակցիա, որի շրջանակում քաղաքացիներին ներկայացվեցին իրենց իրավունքները խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ, ինչպես նաև իրազեկվեցին, որ Ալեն Սիմոնյանի մայրիկի պահվածքից տուժածները կարող են հաղորդում ներկայացնել ենթադրյալ հանցագործության մասին։ Ներկաները տեղում ծանոթացան ենթադրյալ հանցագործության հաղորդման օրինակներին և վերցրին իրենցը՝ ստորագրելով այն։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ բազմաթից արժանապատիվ քաղաքացիներ երթ էին իրականացնում Երևան քաղաքում, որի ընթացքում Աբովյան փողոցի հարակից շենքերից մեկի պատշգամբից Ալեն Սիմոնյանի մայրիկը սեռական բնույթի հայհոյանքին փոխարինող միջնամատ է ցուցադրել, ինչպես նաև թքել անցնողների վրա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոր տվյալ արարքը բնորոշել է որպես նյարդայնացած քայլ։

Նշենք, որ նրա այդ քայլը, ենթադրաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (Խուլիգանություն) և 137.1 հոդվածով (Ծանր վիրավորանք) նախատեսված հանցանք է:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031