Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բացվել է գեղանկարիչ Լիլիթ Բաչաչի և լուսանկարիչ Ռալֆ Բեքերի աշխատանքների ցուցադրությունը

Մայիս 07,2022 22:59

«Բեռլին Արտ հոթելում» այսօր բացվել է գեղանկարիչ Լիլիթ Բաչաչի և լուսանկարիչ Ռալֆ Բեքերի «Կանանց աշխարհը» խորագրով աշխատանքների ցուցադրությունը, որին ներկա են գտնվել Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանը, մարզային իշխանության, քաղհասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ։

«Ես վստահ եմ, որ շատ կարևոր թեմաների մասին պետք է խոսել շատ նուրբ երանգներով, և մշակույթը դրանցից մեկն է։ Արվեստի միջոցով խոսել կանանց մասին, բարձրացնել այն խնդիրները, որոնք թաքնված են և որոնց մասին հակված չենք խոսելու` շատ կարևոր է։
Ես, լինելով իրավահավասարության ջատագովներից մեկը, դեռ ազգային ժողովում փորձում էի առաջամարտիկ լինել, օրենսդրական փոփոխություններով ամրագրել որոշակի քվոտաներ։ Գործադիր մարմնում արդեն անձնական օրինակով փորձում եմ մոտիվացնել շատ կանանց, որոնք ամենատարբեր ասպարեզներում են գործում` հատկապես, մարզերում։ Այսօրվա ցուցադրության ընթացքում յուրաքանչյուր կնոջ աչքերում կտեսնենք թաքնված նախադրյալները, որոնք բացահայտելով մենք կարող ենք նոր հնարավորություններ բերել մեր հասարակություն»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ավարտին կարևորելով մշակութային կյանքի ակտիվացման գործում ունեցած ավանդը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, բարեկամական կապերի հաստատման, մշակութային համագործակցությանը նպաստելու, բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար` Շիրակի մարզպետը շնորհակալագրով է պարգևատրվել Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանին։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031