Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Երանոսյանի գործողություններից 54 քաղաքացի տուժել էր, այսօր նա հանդես է գալիս ժողովրդավարական մեխանիզմներն օգտագործելով ժողովրդավարության դեմ»․ Սաքունց

Մայիս 20,2022 21:33

«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրներին, նշեց՝ մինչեւ հիմա փաստահավաք հանձնաժողովը, որը պետք է վաղուց ստեղծված լիներ, չի ստեղծվել։

«Քաղհասարակությունն առաջին իսկ օրերից, 2018-ի դեկտեմբերի 28-ին, Աժ արտահերթ ընտրություններից հետո տրամադրվեց Հայաստանը ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզ- փաստաթուղթը, որն ուղղակի քննդատության արժանացավ այսօր բողոքի ցույցի մասնակիցների կողմից։ Հանձնաժողովի բուն նշանակությունը պետք է կայանար մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ վկայությունների հավաքագրումը։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ մնացել են խախտված իրավունքների հետ մենակ, լսված չեն եղել, նրանց պետք է տրվեր հնարավորություն իրենց խախտման մասին վկայություն տալու։ Եթե կային ծանր դեպքեր՝ դրանց փոխհատուցում լիներ, որովհետեւ թավշյա հեղափոխությունը սոցիալական արդարության դեֆիցիտի հետեւանք էր»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա կարծիքով ռիսկեր են ստեղծվում, երբ հետեւողական չենք արդարության վերականգնման հանրային ակնկալիքներն ինստիտուցիոնալացման առումով․ «Սահմանադրության փոփոխությամբ, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությամբ, որ ես իմանամ, որ խախտված իրավունքս վերականգնվելու է անաչառ դատարանի կողմից, եւ ոչ թե դատարանը պետք է տուրք տա նախկին կամ նոր կոռուպցիոն կապերին, հովանավորչությանը։ Ես այս բողոքի ցույցերը կանվանեի Հայաստանի ժողովրդավարության պերճանքն ու թշվառությունը։ Մենք ոչ թե պետք է վախվորած յոլա գնանք ժողովրդավարական ինչ-որ հնարավորությունների շրջանակներում, այլ ժողովրդավարությունը պահանջում է խիզախություն»։

Անդրադառնալով անվտանգություն-ժողովրդավարություն-խաղաղություն խոսույթին, Սաքունցն ասաց․«Մենք չենք կարող վստահել որեւիցե թե՛ անվտանգություն, թե՛ խաղաղություն․․․ եթե չկա իրավունքի պաշտապնության երաշխավորում։ Եվրոպական քաղաքակրությունը իրավունքի պաշտպանության հիման վրա է        խաղաղության եւ անվտանգության հասել, որովհետեւ անպատժելիությունը հաղթահարվել է։ Նյուրնբերգյան դատավարությունն անպատժելիության հաղթահարման առաջին քայլն էր։Մենք անպատժելիության հաղթահարմանը չհասանք անկախացումից հետո, չհասանք 2018-ից հետո, որովհետեւ Լեւոն Երանոսյանը, որը հատուկ միջոցներ էր կիրառել 54 քաղաքացի մարմնական վնասվածքներ էր ստացել, այսօր հանդես է գալիս որպես ժողովրդավարական մեխանիզմներն օգտագործող ժողովրդավարության դեմ։ Եւ ժողովրդավարության պաշտպանությունը ոչ թե ոստիկանական ուժերն են, այլ արդարության հաստատումն ու խախտված իրավունքի գնահատական տալը։ Այս առումով նաեւ խաղաղության տեսակետից՝ եթե տեղի է ունեցել պատերազմական հանցագործություն, մինչեւ դրա համար չգնա քննություն եւ մեղավորները պատասխանատվություն չկրեն, խաղաղություն չի լինելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031