Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է ձեր բրյուսելյան աղբյուրը ցամաքել էր կամ չորացել»․ ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին

Մայիս 24,2022 17:04

«Այն, ինչ այսօր կատարվում էր ԱԳՆ շենքում եւ դրա առաջ, արտառոց երեւույթ չէ, եթե հաշվի առնենք հիմնական դերակատարներին ու կազմակերպիչներին։ Ապապետական օրակարգ ունեցող այս խմբակը, որը հանդես է գալիս որպես խորհրդարանական ընդդիմություն, հերթական անգամ ցույց տվեց իր դեմքը՝ այս անգամ հարձակվելով դիվանագետների վրա», – ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժման այսօրվա գործողություններին, որոնց ժամանակ ԱԳ փոխնախարարը հրաժարվել էր արտաբերել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Իրենց իրական կարգախոսն է՝ որքան վատ ՀՀ-ի համար, այնքան լավ՝ մեր համար․․․կատաղել են, որովհետեւ իրականությանը չեն համապատասխանել իրենց ոչ բարոյական հույսերը։ Դրանք հրապարակել էին գրավոր։ Քոչարյանական դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել էր, որ Բրյուսելում իր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի, Միշելի, Ալիեւի հանդիպմանը վերջնական տեսքի է բերվելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Հետո կետեր էր ներկայացրել ու գրել, թե խաղաղության դարաշրջանը կապիտուլյացիա է։ Հիշեք այս տողերը։ Իրականում հանդիպման վերջում տարածվել է հայտարարություն Շառլ Միշելի կողմից, եւ որեւէ վերջնական պայմանագիր տեսքի չի բերվել»,-նշեց Հռիփսիմե Գրիգորյանը։

«Կարո՞ղ է ձեր բրյուսելյան աղբյուրը ցամաքել էր կամ չորացել։ Թե իրականում աղբյուր չի էլ եղել, իսկ դուք միտումնավոր ապակողմնորոշել եք հանրությանը»,-հարցադրում արեց նա եւ հույս հայտնեց, որ ամեն օր, իր բնորոշմամբ, շրիշակի մակարդակը փնտրող եւ այդպես էլ չգտնող ընդդիմությանը փոխարինելու են իրական հայրենասեր ուժեր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031