Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի մահվան մասին լուրերը եւս չափազանցված են»․ Արարատ Միրզոյան

Մայիս 25,2022 21:57
eahk

Ուկրաինայում պատերազմի հետեւանքով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքը, մեղմ ասած, ակտիվ չէ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները հնարավորություն ունե՞ն շարունակվելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափում։

Միրզոյանի խոսքով՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմի մեկնարկից հետո անգամ համանախագահների շրջանում է  այս հարցում տարակարծություն նկատվել, բայց հայկական կողմը համառորեն աշխատում է Արցախի խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ․ «Այս մասին շարունակաբար աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ։ Ուրախությամբ փաստենք, որ վերջերս համանախագահ երկրները վերահաստատում են հանձնառությունը՝ այդ ձեւաչափում աշխատանքը շարունակելու»։

Միրզոյանի խոսքով․ «Եթե ասենք, որ կոնսենսուս կա այս հարցում, չափազանցված կլինի։ Առաջին հերթին Ադրբեջանն է դեմ։ Բայց ինչպես դասականն է ասում, այս ձեւաչափի մահվան մասին լուրերը եւս չափազանցված են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031