Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական իզոլացիան է արտաքին աշխարհից. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 08,2022 23:03

Ադրբբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի ԱԳՆ֊ն հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Արցախ կատարած այցի վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Այդ քայլն ուղղված է Ադրբեջանի սուվերենության և տարածքային ամբողջականության դեմ։ Դա ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։

Հայկական կողմի այս անպատասխանատու և սադրիչ քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք անկեղծ չեն հարաբերությունների կարգավորման հարցում։ Սա ստվերում է նաև միջազգային միջնորդական առաքելությունների ջանքերը։ Շեշտենք, որ այս սադրիչ քայլի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա»։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Բաքվում նաև արգելափակեցին «Ռիա Նովոստի» գործակալության կայքը, քանի որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ծավալուն հարցազրույց էր տվել այդ գործակալությանը մի շարք կարևոր շեշտադրումներով։

Փաստացի, Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական իզոլացիան է արտաքին աշխարհից։

Ուստի, պաշտոնական Երևանի կողմից հնչող նշաձողի իջեցման մասին հայտարարություններն ու քայլերը, ձևակերպումների փոփոխությունները, ինքնորոշման իրավունքից հրաժարվելու միտումը ավելի են արձակում Բաքվի ձեռքերը` դարձնելով նրանց շատ ավելի հանդուգն և ագրեսիվ։ ՀՀ իշխանությունների չհաշվարկված հայտարարությունները զրկում են մեր պետությանը Արցախի հարցում ճիշտ կերպով բանակցելու և համապատասխան ուղերձներ հղելու հնարավորությունից»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930