Լրահոս
Օրվա լրահոսը

Նման բան իրոք եղել է, բայց ոչ հիմա. խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ ռուս խաղաղապահի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ

Հունիս 09,2022 16:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատարությունն արձագանքել է ադրբեջանական տելեգրամ ալիքներով նախօրեին տարածված տեսանյութին:

Տեսանյութում ռուս խաղաղապահը ադրբեջանցի զինվորի առաջարկով արտահայտություններ է ասում տարածաշրջանի տարածքային պատկանելության մասին։

Ինչպես Սպուտնիկ Արմենիային հայտնել են ՌԴ խաղաղապահ զորակազմից, այդպիսի դեպք իսկապես եղել է, բայց ոչ հիմա, այլ 2021թ.-ի աշնանը։ Միջադեպից հետո հրամանատարությունը զինծառայողին բացատրել է, որ նման հայտարարություններն անընդունելի են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: