Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց առաջնորդական տեղապահին իրականացրած աշխատանքների և նվիրյալ ծառայության համար

Հունիս 09,2022 23:13

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզի համայնքապետերին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ տիար Կարեն Սարգսյանին, մարզի համայնքապետերին, մարզում սպասավորող հոգևորականներին՝ առաջնորդությամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Հայր Սուրբը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերվող հայրական հոգատարության համար։

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով հյուրերին, գոհունակություն հայտնեց թեմի ու մարզի միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը, ըստ Նորին Սրբության, պիտի նպաստի մարզի շենացմանն ու ազգաբնակչության բարօրությանը, հետպատերազմյա մարտահրավերների հաղթահարմանը և ծառացած խնդիրների լուծմանը։ Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց առաջնորդական տեղապահին իրականացրած աշխատանքների և նվիրյալ ծառայության համար։

Իր հերթին Գեղարքունիքի մարզպետ տիար Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար, գնահատեց թեմի հոգևորականների գործունեությունը՝ ուղղված մարզի բնակչության հոգևոր կյանքի ամրապնդմանն ու առկա դժվարությունների հաղթահարմանը։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930