Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ամերիկյան էկոթաղամաս՝ Գյումրիում

Հունիս 10,2022 19:50

Գյումրիի Անի ու Ավստրիական թաղամասերի արանքում կկառուցվի նոր թաղամաս՝ երեք տիպի տներով, ամերիկյան արվարձանային բնակավայրերի նմանությամբ։

Ինչպես տեղեկանում ենք, այն լինելու է էկոթաղամաս և կոչվելու է Ամերիկյան։ Կայքէջում, որտեղ տեղադրված են լուսանկարներ կառուցվելիք թաղամասից, առանձնատներից ու մանրամասնված է կառուցապատման տեխնոլոգիան, օգտագործվող շինանյութի բաղադրությունը, սեյսմակայունությունը,անգամ գներն են հրապարկված, այն անվանված է «Ամերիկյան թաղամաս Գյումրիում»։

Տները նախատեսված են կառուցել կանադական կարկասային տեխնոլոգիայով, որով և աշխարհում առանձնատների մեծամասնությունն է կառուցվում։ Դրանք դիմանում են մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։

Կառուցապատողը կայքի միջոցով տեղեկացնում է, որ տները կառուցվելու են SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ), ինչը ապահովում է ամրություն, էներգախնայողություն, արագ կառուցապատում։ SIP վահանակներից կառուցվում են թերմոս տներ։

Կայէջից նաև տեղեկանում ենք, որ կառուցապատումն իրականացնելու է « Վեստ Հաուս» շինարարական ընկերությունը։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղանքը ներդրողին առաջարկել է քաղաքապետարանը, հողահատկացում դեռ չի կատարվել, ընթացքի մեջ է, այս պահին չափագրման աշխատանքներ են ընթանում։

Կառուցապատողը, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, քաղաքապետարանին ներկայացրել է հիմնական կոնցեպտը, թե ինչ են նախատեսում կառուցելու։

Հենրիկ Գասպարյանն ասաց, որ քաղաքապետարանը մանրամասներ կհրապարակի նախագծի հաստատումից հետո։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930