Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են պլանավորում

Հունիս 27,2022 15:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական բլոկների ներկայացուցիչները։

Հանդիպումը կայացել է Թուրքիայի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարության շտաբկայանում:

Նշվում է, որ հիշյալ հանդիպումը հոկտեմբերի 17-ից 28-ը նախատեսված համատեղ զորավարժությունների կազմակերպման առաջին պլանային հանդիպումն էր:

Համատեղ այդ զորավարժություններն անցկացվելու են «Հավերժություն-2022» խորագրի ներքո։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: