Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը Ֆրանսիայում է․ կմեկնի նաև Շիրակի մարզպետը

Հունիս 27,2022 21:21

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը կրկին Ֆրանսիայում է։

Այս անգամ քաղաքագլուխն  իր այցը Եվրոպա սկսել  է ոչ թե  Ֆրանսիայից, այլ  Լեհաստանից՝ այս երկրի հյուսիս-արևելքի ամենամեծ քաղաքից՝ Բելոստոկից։  Նա մեկնել  է  հունիսի 23-ին ՝ Բելոստոկի քաղաքապետի հրավերով , որպեսզի ամսի 24-25-ին մասնակցի  լեհական քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը։

Այն դեռ 2013 թվականից համարվում է Գյումրիի քույր քաղաքներից մեկը։

Վարդգես Սամսոնյանը Լեհաստանից  մեկնել է  Լիոն՝ մասնակցելու  հայ- ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին։ Այս մասին մեզ տեղեկացրեց քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը։ Նա Գյումրիում կլինի հուլիսի 1-ին։

Ի դեպ, այդ համաժողովին կմասնակցի նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության  տարածած պաշտոնական հաղորդագրությունից։

Մեր տեղեկություններով, այսօր Ֆրանսիա կմեկնի նաև Շիրակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝  մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի  հետ։ Նրանք ևս կմասնակցեն այդ կոնֆերանսին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930