Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսին ՏԱՑ-ը կազմել է 13%. զգալի աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում

Հունիս 29,2022 15:00

Այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 13%, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՏԱՑ-ը կազմել է 10.2%։

Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ այդմ, տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել։

Այս տարվա մայիսին նախորդ մայիսի նկատմամբ, ըստ ՎԿ-ի, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 2%, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2.7%:

Զգալի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, դրա վրա մեծ ազդեցություն է թողել մեր երկիր միջազգային այցելուների բավականին մեծ հոսքը։ Ծառայությունների ոլորտում մայիսին նախորդ մայիսի նկատմամբ գրանցվել է 30% աճ, իսկ հունվար-մայիսին՝ 24.9%՝ նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ։

Արտաքին առեւտրաշրջանառության աճը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ աճել  է 45.5%-ով, իսկ այս տարվա հունվար-մայիսին 2021 թվականի հունվար-մայիսի համեմատ՝ 36.6%:

Արտահանման աճը մայիսը մայիսի նկատմամբ կազմել է 33.7%, իսկ հունվար-մայիսին  2021 թվականի հունվար-մայիսի նկատմամբ արտահանման աճը կազմել է 27.5 %:

Ներմուծման ծավալների աճը գերազանցել է արտահանման ծավալների աճին։ Ըստ ՎԿ-ի,  այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ներմուծման աճը կազմել է 52.8%, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ՝ 42.2%:

Առեւտրի աճը մայիսին նախորդ մայիսի նկատմամբ կազմել  է 12.4%, իսկ հունվար-մայիսին՝ 8.9%։

Շինարարության աճն այս տարվա մայիսին նախորդ մայիսի նկատմամբ կազմել է 18.1%, հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ՝ 11.4%: Ըստ վիճակագրական կոմիտեի, գնաճն այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 9%, հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 7.7%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930