Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Բաղդասարյան․ «Հյուսիսային պողոտայում 1քմ-ն կառուցապատողներից ամենքին 20-25 հազար դոլար մաքուր եկամուտ է ապահովել՝ սեփականատերերից տարածքներ խլելով»

Հունիս 29,2022 17:35

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն հետազոտություն է արել եւ պարզել, թե օրինակ 2001-2012 թվականներին Հյուսիսային պողոտայի, Բուզանդի եւ այլ օտարված թաղամասերում կառուցապատումներն ինչ օրենսդրական խախտումներով եւ բացթողումներով են իրականացվել։ Այսօր հետազոտության ներկայացման ժամանակ հեղինակները ներկայացրեցին նաեւ առաջարկություններ՝ խնդիրները լուծելու համար։

Արա Ղազարյան

Փաստաբան Արա Ղազարյանն անդրադառնալով օտարման գործերին, նշեց՝ ՄԻԵԴ-ն այս գործերով որոշումներ է կայացրել, դրանք կարեւոր էին, որպեսզի զսպեին իշխանություններին նման խախտումներով օտարում չիրականացվեն․ «Կարծես հասել է իր նպատակին, որովհետեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ժամանակ բազմաթիվ օտարումներ եղան, բայց մենք դրանց մասին չենք լսում, որովհետեւ չկա աղմուկ։ Իսկ աղմուկ չկա, քանի որ այդ համակարգային խնդիրները լուծվել են»։

Ղազարյանի ներկայացմամբ՝ 2002-2010 թվականին տարածված պրակտիկա էր՝ գաղտնի դատական ակտեր, գործակալություններին ստիպում էին չտալ գույքի իրական արժեքի մասին տեղեկանքներ եւ որը շատ ազդեց ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի վրա, որովհետեւ ՄԻԵԴ-ը հիմնվեց պետության ներկայացրած տվյալների վրա, որոնք էապես նվազեցված էին։ Փաստաբանն ասաց, որ հետագայում Հյուսիսային պողոտայի փոխհատուցման չափը քաղաքացիներին չբավարարեց, բանաձեւ էր սահմանված, որով մոտավոր գինն էին հաշվարկում, քանի որ գույքն այլեւս չկար, դա 2002-2006 թվականների մասին է․ «Հետո Մինասյան-Սեմերջյան բանաձեւը սահմանվեց, որոշում էին գույքի մոտավոր արժեքը, գումարած՝ ինդեքսավորումը, արդյունքում քաղաքացիները ստացան մոտավոր այնքան, որքան նրանք կստանային, եթե իրենք տասը տարի դատավարության մեջ չլինեին։ ՄԻԵԴ-ը զսպել է իշխանություններին, որ հետագայում նման բաներ չանեն։ Իսկ այն, ինչ եղել է անցյալում ՄԻԵԴ-ը թողնում է՝ ինքներդ որոշեք։ Ուստի մեր այս ծրագիրը ներկա իշխանությունների համար է։ Բոլորս գիտենք, թե իրավաբանորեն ինչ սխեմաներ կան, բայց այն մարդիկ, ովքեր զոհ գնացին, որ ապագայում նման բաներ չլինեն՝ նրանք ամբողջությամբ չեն փոխհատուցվել։ Եվ հիմա շատ դժվար է գնալ անցյալ իրավական գործընթացներով։ Պետք է արտադատական մեխանիզմով խնդիրը լուծել, կառավարությունը պետք է հաշվարկի, թե որքան չեն ստացել տուժած քաղաքացիները, այս փաստահավաքությունը պետք է արվի, եւ ծրագիր մշակվի, որովհետեւ անհնար է իրավական գործընթացներով այդ ռիսկերը վերացնել։ Մենք պետք է մեր ազգային մեխանիզմների վրա հույս դնենք, ՄԻԵԴ-ի վրա հույս դնել ու տասը տարի մտնել դատավարության մեջ․․․»։

Հայկ Մարտիրոսյան

«Թրանսփարնեսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը հավելեց՝ խոսում ենք անցումային արդարադատության շրջանակներում փաստահավաք հանձնաժողովի մասին, եւ վկայակոչվում են մինչեւ 2018 թվականի իրադարձությունները, բայց չենք գնահատում՝ հիմա ինչ է տեղի ունենում․ «Անհատի սեփականության փոխհատուցման իրավունքը կարևոր է, բայց ներկայիս կառուցապատման, հանքարդյունաբերական ծրագրերի շրջանակներում հանրային ամբողջական շահն ամբողջական չի հաշվառվում։ Եթե դիտարկենք Ֆիրդուսի կառուցապատումը, ապա այդ կառուցապատման խտությունն ավիրելու է Կենտրոն համայնքը։ Այս տեսանկյունից անհատական փոխհատուցումները մեծ խնդիր են, բայց եթե հաշվի առնենք  հանրային ամբողջական շահերը, եւ քաղաքաշինական իրավիճակը, դա հանգեցնելու է աղետի։ Երեւանի կառուցապատման դեպքում իրավական անորոշությունների շղթա է, որը 2018-ից հետո էլ է շարունակվում։Օրինակ՝ «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որը Ֆիրդուսում շահել էր, կառուցապատում պիտի աներ, չիրականացրեց։ 2018-ին նույն «Գլենդելին» տրամադրեցին, դա նույն «Սիթի սենթր դիվելըփմենթ» ընկերությունն է։ Քրեական գործ հարուցվեց, ու մինչեւ հիմա ֆինանսական երաշխիքի մասին փաստաթղթերը չկան։ Կառուցապատողը, որը պետք է տար ֆինանսական երաշխիքի փաստաթղթեր, որ կիսատ չի թողնելու կառուցապատումը՝ չկան, չի սկսել շինարարությունը։ Փոխանակ ինքը ֆինանսներ ներդնի, կառավարությունը երաշխիք է կանգնել կառուցապատողին։ Կոռուպցիոն սխեմա է՝ գնացել է միջազգային բանկից փող է վերցրել, հետո էլի չի կառուցապատել, այդ փողերն ո՞ւր գնացին, հայտնի չէ։ Մինչ օրս այս քրգործով ելք չկա»։

Քաղաքաշինական մեկ այլ խնդիր էլ նշեց Մարտիրոսյանը։ Նա ասաց, որ կառուցապատման մի քննարկման ժամանակ խնդիր է հնչեցվել, որ «Վեոլիա ջուրն» այլեւս ի վիճակի չէ ներկայիս կառուցապատման դեպքում Երեւան քաղաքում ջրի թողունակություն ապահովել բնակչության խտության պատճառով։

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ ասաց, որ այսօր կառուցապատողները դիմում են, ստանում են թույլտվություն՝ ասենք 15 հարկանի շենք կառուցելու, հետո դիմում են համապատասխան մարմին, խնդրում եւ ստանում 16 հարկ կառուցելու, հիմնավորելով՝ մեր ծախսերը շատ են։

Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց՝ Երեւանի քաղաքաշինական հատակագիծ չկա, եւ օրենքով սահմանված էր չէ, թե որ տարածքում է կարելի բարձրահարկ կառուցել, որ հատվածում՝ անհատական տուն։

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի կառուցապատմանը՝ Սեդրակ Բաղդասարյանն ասաց, որ հաշվարկել է, թե Հյուսիսային պողոտայի կառուցապատողները սեփականատերերից տարածքները խլելով 1 քմ-ի դիմաց որքան եկամուտ են ստացել․ «Կառուցապատողներից յուրաքանչյուրին 1քմ-ն 20-25 հազար դոլար մաքուր եկամուտ է ապահովել։ Կրկնեմ՝ 1քմ-ի դիմաց։ Դե հաշվի առեք, թե ինչ սխեմա է գործել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930