Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահ Չինարին ունի մանկական նոր խաղահրապարակ

Հունիս 30,2022 21:44

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի բնակավայրի մանկապարտեզում բացվել է նոր խաղահրապարակ։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։ Խաղահրապարակը կառուցվել է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի և «Երևանի Ռոտարի ակումբ ինտերնեյշնլ» բարեգործական ՀԿ-ի համաֆինանսավորմամբ՝ որպես նվեր «Hajastan-Armenienhilfe», «Sternstunden» կազմակերպությունների ու Բերդի համայնքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագրի շահառու Չինարիի մանկապարտեզին: Խաղահրապարակի բացումը ուղեկցվել է հանդիսավոր միջոցառմամբ։

«Սիրելի՛ չինարեցիներ, թույլ տվեք ձեր և մեր ողջ համայնքի անունից մեր խորին երախտագիտությունը հայտնել այս գեղեցիկ նախաձեռնության բոլոր հեղինակներին: Հարգելի՛ հյուրեր, հավատացեք, որ ձեր ցանկացած ներդրում ամրացնում է սահմանը, բարձրացնում անվտանգությունը և ամրապնդում այստեղ ապրելու, արարելու ցանկությունը»,- միջոցառմանը նշել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը:

Վերջինս պատվոգիր է հանձնել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին՝ «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագրի շրջանակում «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից Չինարիի մանկապարտեզի տարածքում մանկական խաղահրապարակի տեղադրման և Բերդ համայնքի հետ սերտ համագործակցության համար: Միջոցառման ավարտին ներկաներն այցելել են «Աջակցություն Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի 6 ցերեկային կենտրոններին» ծրագրի շրջանակում գործող Այգեձորի ցերեկային կենտրոն:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Բերդ համայնքի Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նավուր, Պառավաքար և Այգեձոր բնակավայրերում գործում են ցերեկային կենտրոններ:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Չինարիի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930